ՌԱԴԻՈ ԴԱՎԻԹ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
Ինչո՞ւ են դպրոցի աշակերտները մաքրում Մամիկոնյանց փողոցը եւ ով է նման բան հանձնարարել նրանց
Երեխաներին դպրոց ուղարկելիս ծնողները վստահ են, որ զավակներին դպրոցում պետք է գիտելիքներ փոխանցեն՝ կրթեն միտքն ու մարմինը, սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ եւ երեխաներին երբեմն ստիպում են կատարել բոլորովին այլ աշխատանք:
Թե որքանո՞վ է օրինաչափ եւ բնականոն, որ երեխաներն են մաքրում դպրոցի դիմացի փողոցի հատվածը, ի պաշտոնե պետք է պարզի Կրթության նախարարությանը, սակայն ակնհայտ է, որ անուշադրության մատնված դպրոցի աշակերտները վթարային իրավիճակ են ստեղծում փողոցում։
Անհայտ է նաեւ, թե ում կամքով են երեխաները կատարում քաղաքապետարանի պարտականությունների մեջ մտնող աշխատանքը։

Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի քիվապատը կարող է ամեն վայրկյան փլվել. պատճառը ձյունն է
Փետրվարի 28-ին, ժամը 00.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել:
Տեղում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մետր հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը` մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, եւ հալվող ձյան վայր ընկնելու դեպքում քիվապատը տանիքից ներքեւ կընկնի:
Տանիքում կուտակված ու պարբերաբար թափվող մոտ 30 սմ հաստությամբ ձյան շերտի պատճառով հնարավոր չէ քիվապատի վնասազերծման աշխատանքներն իրականացնել տանիքից:
Դեպքի վայրում են գտնվել նաեւ Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը եւ համատիրության ղեկավարը:
Քիվապատի վնասազերծման աշխատանքները կշարունակվեն առավոտյան` Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ:

Բարում հաճախորդներից մեկը ճանաչելով, որ տղաներից մեկը գեյ է, թքել է նրա կողքը, այնուհետեւ կոտրել քիթը
Կազմակերպությունը 2011թ-ին հարցումներ է անցկացրել նաեւ ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում պարզելու համար: Ըստ հետազոտության արդյունքների` հարցվածների ընդամենը 6.3%-ն է ԼԳԲՏ անձանց համարում խոցելի խումբ Հայաստանում:
Հարցվածների 18.6%-ը «ոչ ավանդական» սեռական կողմնորոշումը հիվանդություն է համարում, 72,1%-ը բացասական վերաբերմունք ունի այս սոցիալական խմբի նկատմամբ: Հետեւաբար, հարցվածների 52,7%-ը կարծում է որ ԼԳԲՏ անձ լինելը հարիր չէ հայ ազգին, 66,9%-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձինք պետք է դատապարտվեն հասարակության կողմից: Հարցվողները, որոնք ունեն անհանդուրժող վերաբերմունք եւ դիրքորոշում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, զերծ են մնում նրանց հետ շփումից: Նրանցից 55.3%-ը, եթե իմանար, որ իր ծանոթը, ընկերը կամ բարեկամը ԼԳԲՏ անձ է, կդադարեցներ նրա հետ շփումը: ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտած հարցվողների 87,6%-ը նշել են, որ չեն օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձը:
Հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ հարցվածների 49,6%-ը հանդուրժող չեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հարցվողների 71.5%-ը կարծում է, որ պետությունը պետք է պայքարի նրանց դեմ:
Ուշագրավ է այն, որ այս համատեքստում հարցվողները ոստիկանությանը առավել շատ դիտարկում են ոչ թե որպես իրավապահ, այլ մարդու իրավունքների դեմ պայքարող մարմին: ՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց ծաղրում են, նրանք հաճախ ենթարկվում են ոտնձգությունների հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես այն դեպքերում, երբ նրանց արտաքին տեսքը համապատասխանում է ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հասարակության մեջ առկա կարծրատիպերին եւ նախապաշարմունքներին:
Հասարակության արձագանքը նրանց նկատմամբ կարող է տատանվել կոպիտ անուններ կոչելուց մինչեւ ֆիզիկական բռնության կիրառում, որը կարող է դրսեւորվել մեկանգամյա գործողությամբ կամ կրի մշտական բնույթ հարեւանների կամ բարեկամների, նույն սոցիալական միջավայրի մարդկանց կողմից: Այս դեպքերում բռնության կամ չարաշահումների զոհերը հրաժարվում են դիմել իրավապահ մարմիններին` փաստելով, որ այդ ամենը կշարունակվի այնտեղ: Այսպիսի դեպքերի վկայությունը կարող են գտնվել այն դեպքերում, երբ շահառուները դիմում են ՀԿ-ներին: Շատերին իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից դասախոսների դիրքորոշումն այն է, որ դա այլասերվածություն է: Աշխատանքի անցնելը ԼԳԲՏ մարդկանց համար մնում է կյանքի ամենախնդրահարույց ասպեկտներից մեկը, քանի որ գործատուները հրաժարվում են աշխատանքի վերցնել մեկին, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, կանացի է (գեյ) կամ տղամարդկային (լեսբուհի): Տրանսգենդեր անձինք հնարավորություն չունեն արտահայտելու իրենց գենդերային ինքնությունը, եւ չկա համապատասխան օրենք, որը թույլ կտա տրանսսեքսուալ մարդկանց փոխել իրենց սեռը:
Բանակում գոյություն ունեցող չգրված օրենքների պատճառով, որոնք ԳԲՏ խմբի մարդկանց նկատմամբ սերմանում են խտրական մոտեցում, այդ համակարգը դարձնում են ամենախնդրահարույց կառույցներից մեկը: Ի տարբերություն նախորդ տարիների, 2011թ-ին եկեղեցին անդրադարձավ մեր հասարակությունում ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցին եւ´ ԶԼՄ-ների, եւ´ մոլությունների թեմայով քննարկման կազմակերպմամբ` այդ թվում ներառելով նույնասեռականությունը, որպես մոլուցքի տեսակ: Եկեղեցու մոտեցումը նույնասեռականների նկատմամբ այն է, որ նրանք Հայաստան են ներխուժել «Արեւմտյան ուժերի» միջոցով, որպեսզի ոչնչացնեն հայկական ավանդույթներն ու արժեքները: Հիմնական զուգահեռներն անցկացվում են «Սոդոմի եւ Գոմորի» հետ, եւ նույնասեռականությունը ներկայացվում է որպես Սոդոմական մեղք: Այնինչ` ԼԳԲՏ-ները դժգոհում են, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, ինչի արդյունքում բռնությունների են ենթարկվում:
«Փինք Արմենիա» ՀԿ-ի ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանը, բերելով բռնության դեպքերից մեկի օրինակը, նշեց, որ վերջերս, երբ գեյ տղան բարում է եղել, հաճախորդներից մեկը, ով իմացել է, որ նա գեյ է, մոտեցել է նրան, կողքը թքել ու հարվածելով կոտրել քիթը: Գեյ երիտասարդը ելնելով նրանից, որ ոստիկանությունում այդ ամենը պետք է բացատրեր եւ մանրամասն նկարագրեր, չի դիմել ոստիկանություն:
Հարցին, թե ավելի շատ տղամարդի՞կ, թե՞ կանայք են բռնության ենթարկվում, Մարինե Մարգարյանը պատասխանեց. «Մեզ ավելի շատ դիմում են տղամարդիկ բռնության դեպքերով: Այսպես ասեմ. մեզ դիմում են տարբեր հարցերով, թե սեռական առողջության հիմնախնդիրներով, թե պահպանակներ ստանալու, թե իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Իսկ առհասարակ դիմումների թիվը ինչպես նշեցի մոտավորապես 200-ից ավելի է 2011թ-ի ընթացքում»: Ի դեպ, Մարինե Մարգարյանը նշեց, որ ոչ մի երկրում վիճակագրություն հնարավոր չէ գտնել, թե ԼԳԲՏ անձինք քանի տոկոս են կազմում, միջինացված հաշվարկներով ասվում է, որ գեյերը 4-6 տոկոսն են կազմում ցանկացած հասարկությունում, իսկ լեզբուհիները` 3-4 տոկոսը:

«Հայոց աշխարհ». «Եվրատեսիլյան» թեման փակեք
Թերթը գրում է, որ հայության մի ստվար հատվածին մտահոգող կարեւորագույն խնդիր է դարձել «Եվրատեսիլի» հերթական, այս անգամ` Բաքվում տեղի ունենալիք մրցույթին մասնակցել-չմասնակցելու հարցը: Ով պիտի մեկնի, պիտի մեկնի թե չմեկնի, այս մեկը կարող է լավ ներկայացնել, մյուսն այնտեղ անելիք-ասելիք չունի...
Այս թեմայով ամեն օր մի քանի հայտարարություն է տարածվում հայրենի փոփ երգիչների կողմից, նրանց ձայնակցում են կամ պատասխան հայտարարություններ անում ռոքի ոլորտում զբաղված որոշ խմբեր: Պոտենցիալ մեկնողների թվում ամենատարբեր անուններ են հնչում` Թաթայից սկսած եւ «Դորիանս»-ով վերջացրած։
Ասուլիսներ են հրավիրվում, քննարկումներ կազմակերպվում, հոդվածներ գրվում, կողմ եւ դեմ կարծիքներ հայտնվում: Ոմանք կողմ լինելով՝ դեմ են խոսում ըստ պատեհության, ոմանք էլ դեմ լինելով՝ մտքում գուցե թե կփափագեին գնալ: Այստեղ է, որ ուզում ես ասել. ուզում եք՝ գնացեք, ուզում եք՝ մի գնացեք, բայց այս եվրատեսիլային ջրիկ ու քաղաքականացված շոուն փակեք, ամոթ է:
Մի ողջ երկիր իր տեղեկատվական բոլոր միջոցներով, հանրային հեռուստատեսությամբ լծվել է խնդրո առարկա թեման քարոզելուն: Կարեւոր չէ այս դեպքում` մերժողաբար թե հակառակ կերպ ենք տրամադրված... Մի՞թե մենք ավելի կարեւոր խնդիր չունենք, քան «Եվրատեսիլի» նման մրցույթին մասնակցելը: Կոմիտասի հոբելյանից մինչեւ սուրբ Մաշտոցի հոբելյան լրատվամիջոցները խուլուհամրի նման եղան եւ այսօր էլ շարունակում են նույն ոգով, մինչդեռ... Մինչդեռ «Եվրատեսիլի» բոյկոտի թեման անգամ մատի փաթաթան դարձրած որոշները պտտում են ու պտտում։
Ի հեճուկս եւ ի պատասխան Ադրբեջանի ու պաշտոնական Բաքվի ամենօրյա մտացածին եւ սուտ տեղեկատվության՝ այնքան փաստեր եւ պտտելու թեմաներ կան` սկսած քաղաքականից, վերջացրած իրապես մշակութայինով:
Մի քանի օր առաջ Սումգայիթյան ջարդերի (Մարաղայի, Խոջալուի, Բաքվի) տարելիցի օրն էր, իսկ մենք, ի լուր աշխարհի այս թեմայով մեր ունեցած ողջ տեղեկատվությունը սփռելու, նոր ժամանակներում հայերի հանդեպ Ադրբեջանի գործած ցեղասպանության մասին խոսելու փոխարեն, ինչ-որ անիմաստ մրցույթի մասին ենք արտահայտվում:
Ի դեպ, Թուրքիայում կամ Ադրբեջանում կազմակերպված նախաձեռնություններին մեր մասնակցության պատմությունը շատ տխուր դրվագներով է լեցուն: Փաստն այն է, որ մենք հիմնականում չենք կարողանում ոչ քաղաքական, ոչ էլ մշակութային միջոցառումներն ի շահ մեզ օգտագործել: Որքան էլ որ ճշմարտությունը մեր կողմն է, որքան էլ որ փաստեր ունենք: Որպես կանոն, մերոնք գնում են, կծկված ու խեղճ կանգնում, լուռ լսում եւ վերադառնում:
Ի դեպ, նման իրավիճակում մի դեպք եմ միայն հիշում, երբ մեր ներկայացուցիչը, տվյալ դեպքում` բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, մասնակցելով Ստամբուլում կազմակերպված գրական մի խորհրդաժողովի, ուղղակի առանց երկնչելու իր զեկույցում թուրքերի երեսին շրխկացրել էր նրանց գործած ցեղասպանության մասին: Բանաստեղծությամբ, ընդ որում, ոչ միայն իր գրած, այլեւ ժամանակակից ամերիկյան եւ եվրոպական հեղինակների տողերով...
Վերադառնանք «Եվրատեսիլը» բոյկոտել-չբոյկոտելուն: Ի դեպ, հայ երգիչների բոյկոտել-չբոյկոտելու մասին խոսելով՝ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը շեշտել էր, թե Հայաստանը ոչ միայն Բաքվում տեղի ունենալիք, այլեւ բոլոր «Եվրատեսիլները» պետք է բոյկոտի։ Ըստ նրա. «Քաղաքականացված եւ անհասկանալի ճաշակ սերմանող մրցույթները չպիտի պրոպագանդվեն մեր երկրում, հատկապես պետական հեռուստաընկերություններով։ Եվ Կոմիտաս ծնած ազգը իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը»,- գրում է «Հայոց աշխարհը»։

34-ամյա կինն իր նորածին երեխային 300 դոլարով վաճառել է գինեկոլոգի՞ն
Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ օպերատիվ տվյալներ իրացնելիս ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել մի կին, ով հայտարարել է, որ 2005թ-ին հղիացել է ու դեռ չծնված երեխային վաճառել 300 ԱՄՆ դոլարով, իսկ գործարքը կյանքի է կոչվել երեխայի ծնվելուց հետո: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով, ներկա պահին ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ չի հարուցվել:
Գնալով կատարվածի հետքերով NEWS.am-ը պարզեց, որ երեխայի գնման մեջ մեղադրվում է Մասիսի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգներից Մհեր Ենգիբարյանը, ով նաեւ «Էլեն» բարեգործական հիմնադրամի ղեկավարն է: Իսկ երեխային 300 դոլարով վաճառած մայրը Երեւանի բնակչուհի է, ով այդ ժամանակ 34 տարեկան է եղել: Մեր տեղեկություններով, երեխային Վիկտորիա են անվանել:
NEWS.am-ը զրուցեց Մասիսի ծննդատան տնօրեն Անատոլի Գրիգորյանի հետ, ով հաստատեց, որ իրենք Մհեր Ենգիբարյան անունով գինեկոլոգ ունեն, ով երկար տարիներ է, ինչ աշխատում է իրենց մոտ, սակայն մինչ օրս նրա հասցեին նման մեղադրանք չի լսել:
Մեզ հաջողվեց զրուցել նաեւ Մհեր Ենգիբարյանի հետ, ում մեղադրում են 300 դոլարով երեխա գնելու մեջ: Նա հավաստիացրեց, որ ցանկանում են իր դեմ շինծու գործ սարքել եւ ինքը կարող է առաջիկայում դա հիմնավորող փաստեր բերել: «Այդ կինը սկզբում երեխային ժամանակավոր պահելու նպատակով հանձնել է մանկատուն եւ չի եկել տանելու, որից հետո նոր երեխան հանձնվել է որդեգրման»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞ւմ է երեխան որդեգրման հանձնվել կամ Հայաստանո՞ւմ է որդեգրվել, թե՞ արտերկրում, գինեկոլոգը պատասխանեց, որ դա գաղտնիք է, ուստի ինքը չի կարող այդ հարցին պատասխանել: «Ավելին` նա մեզ մոտ չի ծննդաբերել: Ես նրա հետ ծանոթ չեմ եղել, չեմ էլ հիշում: Պարզապես երեխային մանկատուն հանձնելու նրա դիմումին եմ ծանոթացել աղմուկից հետո»,- ավելացրեց Մհեր Ենգիբարյանը եւ ավելացրեց, որ ինքն այն հիմնադրամի տնօրենն է եղել, որ հովանավորել եւ պահել է այդ մանկատունը: Հիմնադրամը հիմա էլ գործում է, սակայն մանկատունը 2007թ-ին փակել է:
Վերջինիս նաեւ հարցաքննության են կանչել եւ ասել, որ եթե ինչ-որ բաներ պարզվեն, էլի կհրավիրեն:
Հարցին, թե ո՞վ է ուզում իր գլխին նման գործ սարքել, բժիշկը պատմեց, որ նմանատիպ մի գործ էլ 2007թ-ին է հարուցվել իր դեմ: Այն կինը, ով իր դեմ կեղծ ցուցմունք է տվել, իրեն 7 հազար դոլար է պարտք եղել, սակայան անցյալ տարի գործը դատարանով շահել է Մհեր Ենգիբարյանը եւ գումարները հետ է վերցրել: «Կեղտ էին ուզում սարքել ինձ վրա, որ գումարը հետ չտային: Ինձ թվում է, որ այս մեղադրանքը ծագել է հենց նրանից, որ ցանկանում են վրեժխնդիր լինեն»,- կարծիք հայտնեց գինեկոլոգը:
Դիտարկմանը, թե ինչպես է գինեկոլոգի աշխատավարձով բարեգործական հիմնադրամ ստեղծել, մանկատուն պահել եւ արդյոք մանկատուն ստեղծելու նպատակը երեխաների առք ու վաճառքով զբաղվելը չի եղել, Ենգիբարյանն արձագանքեց. «Ես այդ մանկատունը բացել եմ այն ժամանակ, երբ արտասահմանում ընդհանրապես որդեգրումներ չկային: Ես դա բացել եմ իմ մահացած աղջկա անունով: 2003թ-ից հետո են թույլատրել դրսի որդեգրումները եւ հարցերը ծագել են այդ տարիներին: Իսկ որդեգրման հարցերով ես չեմ զբաղվել, դրանով կառավարությունն ու դատարանն են զբաղվում, եթե դրսի հետ է կապված: Ես մանկատան պահողն ու ֆինանսավորողն եմ եղել: Ինչպես նաեւ դրսից ընկերներն են օգնել: Ես բիզնեսներ ունեմ Հայաստանում եւ Ուկրաինայում, որտեղ 15 տարի ապրել եւ սովորել եմ: Տղաս Լոնդոնում խոշոր հիմնարկի տնօրեն է»:
Իսկ իրեն երեխա գնելու մեջ մեղադրող կնոջ մասին էլ ասաց. «Մարդ այդ քայլին կարող է գնալ 2 դեպքում. կամ իրեն այնպես են ստիպել, որ ճար չունի: Ես չգիտեմ ինչ են դեմ տվել, որ այս միջոցով ցանկացել է ավելի վատ բանից պրծնել, կամ էլ հոգեկանը պետք է խանգարված լինի»:

«Եղնիկներ» զորամասում «ինքնասպան» եղած զինվորին խոշտանգել են, իսկ նա փորձել է դիմադրել. փորձագետ
Փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի (ԼՂՀ հյուսիսային սահման) դիտակետում սպանված ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի գործով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
«110 հոդվածի 1-ին մասով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Իսկ նախաքննությունը շարունակվում է»,- ավելացրեց Մերի Սարգսյանը, հավելելով, որ այս պահի դրությամբ, ձերբակալվածներ եւ կասկածյալներ չկան:
Նշենք, որ Տիգրան Վարյանը Աբովյանի բնակիչ է եւ զորակոչվել էր 2011թ-ի առաջին զորակոչին` Կոտայքի զինկոմիսարիատից:
NEWS.am-ը զրուցեց նաեւ Տիգրան Վարյանի մորաքրոջ աղջկա` Թամարայի հետ, ով դեռ տեղյակ չէր, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով. «Ոչ ոք չի հավատում ինքնասպանությանը: Իրենք դեռ հաստատ չեն ասել, որ դա ինքնասպանություն է: Սկզբում հեռախոսով են ասել, բայց գրավոր ոչ մի բան չեն ասել: Հիմա դիահերձարանում են (դա ժամը 13:00-ին էր)»: Նա նաեւ ասաց, որ իրենք չեն կարող ասել դա զինվորների, թե սպաների միջեւ ծագած միջադեպի արդյունք կլինի, քանի որ Տիգրան նման խնդիրների մասին չի խոսել: Թամարան նշեց, որ Տիգրանը ծառայության է մեկնել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, նա ցանկանում էր ատամնատեխնիկ դառնալ եւ ծառայությունից հետո քոլեջում սովորելու նպատակ է ունեցել: Թամարայի եղբայրը, ով մեկ տարով է մեծ Տիգրանից, մեկ տարի նույն զորամասում միաժամանակ ծառայել է եղբոր հետ: Իսկ եղբոր զորակոչվելուց մոտավորապես 2 ամիս հետո այդ դեպքն է տեղի ունեցել: Տիգրանի քույրը 5-րդ դասարանում է: Նրան դեպքից հետո ծանոթների տուն են տարել, քանի որ ոչ մի կեպ չի հավատում կատարվածին եւ շատ ծանր վիճակում է:
Ավելի ուշ մենք զրուցեցինք նաեւ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ, ով Տիգրան ծնողների առաջարկով մասնակցել է դիահերձմանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Տիգրանին հրազենով սպանելուց առաջ դաժան ծեծի են ենթարկել. զինվորը վնասվածքներն ստացել է մահվանից անմիջապես առաջ: Նրա խոսքով, Տիգրանի դեմքի վրա առկա են եղել բռնության հետքեր:
«Քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ՝ երկարավուն կապտուկ։ Վերջին վնասվածքը հուշում է այն մասին, որ զինվորին սպանելու պահին զինվորը փորձել է դիմադրել, բայց դա նրան չի հաջողվել, որովհետեւ դիմադրել է մարդասպանների խմբին: Տիգրանի մահը, սակայն, վրա է հասել հրազենային կրակոցի արդյունքում: Ավելին` Տիգրան Վարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ նա նույնիսկ չէր հասցնի այդ քայլին դիմել, որովհետեւ ծեծելուց հետո անմիջապես սպանել են»,-ասաց նա:
Յուրա Բադալյանին, ով ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի բաժնի պետն է, երբ Ռուբեն Մարտիրոսյանը հարցրել է, թե ի՞նչ փաստ ունի, որ զինվորն ինքնասպան է եղել այն դեպքում, երբ ինքը դիահերձարանում համոզվել է, որ նրան սպանել են, վերջինս պատասխանել է, թե եթե մենք գրենք սպանություն, հետո պարզվի ինքնասպանություն է, էլ չեն կարող սպանությունը փոխել ինքնասպանության, որովհետեւ ծնողները չեն հավատա: Աբսուրդը, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, այն է, որ ստացվում է, որ սպանվածների ծնողներն ավելի հակված են հավատալու ինքնասպանության վարկածին, քան` սպանության:
Հարցին, թե իրենց ունեցած տվյալներով, զինվորին խոշտանգել են սպանե՞րը, թե՞ ծառայակիցները, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այսօր գոյություն ունի մի համակարգ, որ այդ սպանությունը կարող են բարդել ցանկացած անձի վրա, որի համար անհրաժեշտ է ընդամենը իրեղեն ապացույցները ոչնչացնել, ստրուկի կարգավիճակով բանակում ծառայող զինվորներին ծեծել, որ ցուցմունք տան այն անձի դեմ, ով իրենց համար սլաքավար է»:
Ռուբեն Մարտիրոսյանը երկար տարիների փորձագետ լինելով հանդերձ ազդված էր այս դեպքից. «Շատ դժվար է արյունը լվանալուց հետո, ծեծի արդյունքում սպանված 19-ամյա երիտասարդին տեսնել ցինկի վրա, ով դեռ պետք է ընտանիք ստեղծեր, երջանկանար եւ երջանկացներ իր ընտանիքին: Ավելին, եթե հնարավորություն ունենաք գնալ այդ զորամաս համոզված եմ, որ կտեսնենք ծեծված եւ խոշտանգված զինվորների, որոնց ասում են ստորագրի այ այստեղ, իսկ թե ինչ են ստորագրելու` այդ զինվորներն էլ չգիտեն: Այսինքն` մի խեղճ ու կրակի կգտնեն ու այդ սպանությունը կջարդեն նրա վրա, որովհետեւ Հայաստանում չկա օրենք, օրինականություն եւ արդարադատություն»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը: ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացնում էին, որ նախնական տվյալներով, նա սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից:Իսկ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Նոր Նորքի զինանոցի տերը` ՀՅԴ-ական Արշավիր Կարապետյանը, ձերբակալվել է
Ինչպես արդեն հայտնել է, ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել է առանց պահունակի ԱԿ տեսակի 12 ինքնաձիգ, 1 ինքնաձիգ` անընթեռնելի գրառումներով, օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի СВД դիպուկահար հրացան, 6 ձեռքի գնդացիր, հաստոցային 4 գնդացիր, 7,62 մմ տրամաչափի գնդացրի երկու փող, 5 նռնականետ, հակատանկային նշանականետի 3 հրթիռ, ԱԿ տեսակի ինքնաձիգի ենթափողի նռնականետ, հակատանկային MOH-50 տեսակի 11 ական, մետաղյա տուփով` 703 հրապատիճ-դետոնատոր, 7 պայթուցիչ, ծխախոտի տուփի մեջ` անհայտ ծագման էլեկտրոնային սարք, հակատանկային նռնակ, РГ տեսակի 5 նռնակ, Ф1 տեսակի 50 նռնակ` բոլորն էլ առանց պայթուցիչների, 8 էլեկտրադետոնատոր, 4 դետոնատոր` պայթուցիչ քուղերով, 1 պարկ պայթուցիչ, 31 զարկան, հոսանքի փոխանցման 1 մեխանիզմ, գլանաձև տրոտիլային 64 գլանիկ, 62 հատ տրոտիլային զանգված՝ 400 և 200 գրամ, լսող սարք` ականջակալով, ռադիոընդունիչ` 3 գլխիկներով, տարբեր տրամաչափի 5273 փամփուշտ, փամփշտաշղթայի 19 կտոր , անհայտ ծագման և նշանակության 2 կլոր իր, 17 երկաթյա փակ տուփ, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում առկա էին 20, իսկ մյուսում` 28 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 փակ տարա` պայթուցիչներով, լիցքավորված 32 փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով, մետաղյա պահունակ՝ 7,62 տրամաչափի 498 փամփուշտով, մարդու ուրվապատկերով և 6-10 թվանշաններով 27 թիրախ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Հայաստան այցելող թուրք զբոսաշրջիկների թիվը նվազել է
2011 թ. Հայաստան է այցելել 10.6 հազար զբոսաշրջիկ Թուրքիայից: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: 2010 թ. համեմատ թուրք զբոսաշրջիկների թիվը պակասել է 14.2 %-ով (այցելուների թիվը 19.2 հազար էր): Սակայն նշենք, որ 2010 թ. զբոսաշրջային այցելությունների աճը Թուրքիայից, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր հայ-թուրքական քաղաքական շփումների ակտիվացմամբ: Համեմատության համար` 2009 թ. Թուրքիայից Հայաստան էր այցելել ընդամենը 6900 զբոսաշրջիկ:
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տվյալներով` 2011 թ. հունվար-դեկտեմբերին Թուրքիա է այցելել 72.3 հազ. հայաստանցի, նախորդ տարվա 69.3 հազ.-ի դիմաց:

11 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 613 մլն 574 հազար 831 դրամ
Հայաստանի քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը), 188-րդ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 205-րդ (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների հատկանիշներով դատարան ուղարկված եւ դատաքննության փուլում գտնվող 11 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 613 մլն 574 հազար 831 դրամ, որից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 71 մլն 953 հազար 565 դրամ: Նրանց փոխանցմամբ` հիշյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 16 անձանց:
Մասնավորապես, քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրվող Ա. Հակոբյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառվել է 11 մլն 8 հազար 684 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Ս. Մարգարյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 745 մլն 225 հազար դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Վ. Նազարյանի եւ 38-205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Հ. Նազարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 6 165 230 դրամ, քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գ. Գեւորգյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը` 9 529 738 դրամ, որից չի վերականգնվել 3 մլն 759 հազար 901 դրամը, 205-րդ եւ 215-րդ հոդվածների 1-ին (Մաքսանենգություն) մասերով մեղադրվող Ա. Առաքելյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 27 մլն 924 հազար 120 դրամ, որից վերականգնվել է 10 մլն 770 հազար 227 դրամ:
Վերջին երեք գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 47 մլն 378 հազար 989 դրամ, որից նախաքննությամբ վերականգնվել է 20 մլն 299 հազար 965 դրամ, իսկ 27 մլն 079 հազար 024 դրամի չափով չի վերականգնվել:
Բացի այդ, Քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով (Կեղծ ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), 38-206-րդ հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելուն օժանդակելը) եւ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) մեղադրվող Ա. Մարությանի, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Թ. Օգանովայի, Պ. Հովհաննիսյանի, Ա. Հակոբյանի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Ա. Զախարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառվել է 605 մլն 704 հազար 445 դրամ, որից մինչդատական վարույթում պետական բյուջե վերականգնվել է 10 մլն դրամ:
Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) մեղադրվող Ա. Սարգսյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 7 մլն 737 հազար 460 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Գ. Հարությունյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 65 մլն 395 հազար 53 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Վերջին երեք քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 678 մլն 836 հազար 958 դրամ:

Սկանդալ. թուրքական արժույթի՝ լիրայի, նոր խորհրդանշանը նման է հայկականին (ֆոտո)
Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից հանդիսավոր կերպով ներկայացվել է թուրքական լիրայի խորհրդանշանը։
Սակայն թուրքական լիրայի ներկայացումից հետո թուրքական մամուլում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել, քանի որ լիրայի նոր խորհրդանշանը կրկնում է հայկական դրամի խորհրդանշանը։
«Երբ թուրքական լիրայի խորհրդանշանը շրջում ես, այն դառնում է հայկական դրամի խորհրդանշանը»,-գրում են թուրքական մամուլում։

Ավելի քան 36 հազար երեխա մասնակցել է «Կենգուրու 2012»-ին
«Կենգուրու 2012» դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի մասնակցելու է ավելի քան 36 հազար երեխա` Հայաստանի եւ Արցախի մոտ 900 դպրոցներից:
Նշենք, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է «Կենգուրու» մրցույթը:
Վաճառքում են «Կենգուրուի» խնդրագրքերը, որտեղ ամփոփված են 2008-2009 թթ. եւ 2010 թ. ավելի քան 400 խնդիրներն՝ իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպես օժանդակ նյութ՝ արտադասարանային պարապմունքներ անցկացնելու, մաթեմատիկայի օլիմպիադաներին, «Կենգուրու» մրցույթին նախապատրաստվելու համար: «Կենգուրուի» խնդրագրքերը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներից:
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո:

Մենք չենք բոյկոտում «Եվրատեսիլը», այլ չենք գնում Բաքու. Արսեն Գրիգորյան
Երգչուհի Ալլա Լեւոնյանն ի սկզբանե դեմ է եղել Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին, բայց միշտ ասում էր, որ եթե պետք է մեկնենք, ապա պետք է մասնակցել հավուր պատշաճի, շատ ավելի լավ, քան եղել է մինչ այսօր: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Ալլա Լեւոնյանը: Նա նշեց, որ անձամբ շատ դեմ է մասնակցությանը, որովհետեւ կարծում է, որ ինչքան էլ «Եվրատեսիլը» լավ երեւույթ է, չի կարելի բարձր դասել մեր սկզբունքներից, ինքնասիրությունից:
«Կան սկզբունքներ, որոնց վրայով չի կարելի անցնել «Եվրատեսիլին» մասնակցելու համար, ի վերջո, կարելի է մյուս տարի մասնակցել: Եթե սահմանի վրա խախտումներ են արվում, տհաճ, վատ բաներ են անում, եթե սպանվում են մեր եղբայրները, կարելի է մենք էլ արհամարհենք նրանց, նրանք արժանի չեն»,-ասաց նա՝ հավելելով , որ սա պետք է ընկալվի արհամարհանք, ոչ թե վախ, որովհետեւ մենք հաղթել ենք եւ երգով չէ, որ պետք է բան ապացուցենք:
Նա հիշեց, որ Նյու Յորքում փառատոնին ադրբեջանցիները չէին մասնակցել՝ ասելով, որ դրանցից՝ հայերից հետո պետք է ժավելով բեմը մաքրել: Եւ այդքանից հետո, Ալլա Լեւոնյանի խոսքով, դրանք այն մարդիկ են, որոնց հետ չի կարելի կոմպրոմիսի գնալ: Երգչուհին, ում անունը նույնպես նշվել էր հայտարարության ներքո, նշեց, որ նամակի մասին ինքն էլ տեղյակ չէր, իրեն զանգահարել են Հանրային հեռուստաընկերությունից եւ հարցրել՝ կողմ եք, թե` դեմ:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն, նշեց, որ «Եվրատեսիլին» մասնակցել-չմասնակցելը կենաց մահու հարց չէ, եւ ի սկզբանե պետք է բոլորիս պարզ լիներ, որ չպետք է մասնակցեինք: «Սա արժանապտվության խնդիր է: երիտասարդներն անմեղ զոհվում են, եւ այսօր մենք պետք է գնանք ու մասնակցե՞նք»,- ասաց նա՝ հավելելով, որ ովքեր մտածում են, որ պետք է գնանք, խորը չեն մտածում եւ մասնակցելու կողմնակիցներն են պատասախանատվություն կրելու: Նրա կարծիքով՝ մեծ բան չենք կորցնում չմասնակցելով, «մենք չենք բոյկոտում «Եվրատեսիլը», այլ չենք գնում Բաքու»:
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ երգիչները այդպես համախմբված հանդես չեկան մինչեւ Հանրային հեռուստաընկերության հայտ ներկայացնելը, բանախոսները նշեցին, որ իրենք մինչ այդ եւս հայտնել են իրենց կարծիքը: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե երգիչների անունից հայտարարությունն իրականում գրվել է նախագահականում եւ երգիչներին միայն այդ մասին տեղեկացրել են այն տարածելուց հետո, բանախոսները դա հերքեցին:
«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով եւ կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի:
Մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտ, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, Ադրբեջանը չմասնակցեց:
Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին»:
Հայտարարությունն ուղղված է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եւ Եվրոպական հեռարձակողների միությանը:

Թուրքիան ի վերջո ճանաչելու է Ցեղասպանությունը եւ հայերից էլ ներողություն է խնդրելու. Taraf
Թուրքական հայտնի Taraf թերթի սյունակագիր, ազգությամբ հրեա Ռոնի Մարգուլիսն անդրադարձել է փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական ակցիային եւ դրան մասնակցած ու ելույթ ունեցած Թուրքիայի ներքին գործերի նախարարին:
Ռունի Մարգուլիսն իր հրապարակման մեջ նշում է, թե Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ցույցը որեւէ կապ չուներ Խոջալուի իրադարձությունների դեմ բողոքի հետ: «Այն սխալ էր անվանված: Այդ ակցիայի իրական անունն էր «Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չի եղել, ոչ մի հայի նույնիսկ մատով չեն դիպչել»:
Գիտեմ մարդկանց, ովքեր գնացել էին այդ ցույցին Խոջալուի իրադարձությունների հիշատակման համար, սակայն տեսնելով իրականությունը` հետ են գնացել: Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր ելույթում նշում էր, թե թուրք ազգը ոչ մի տեղ անմարդկային արարք չի գործել, որ թուրք ազգը ապացուցել է, որ աշխարհում արդարադատություն կրողներից է: Ներքին գործերի նախարարի այս խոսքերն ի՞նչ կապ ունեն Խոջալուի հետ: Իհարկե, կապ չունեն:
Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում սկսել են ավելի հանգիստ խոսել ու քննարկել Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հասարակությունն անձայն սկսում է ընդունել ցեղասպանությունը, իսկ պետությունը դրանից հետո ստիպված պետք է լինի ընդունել:
Մոտենում է 2015-ը եւ մինչ այդ կարող է աշխարհում Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկիր մնացած չլինի: Եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այս վիճակի դեմ ինչ որ բան էր է ջանում անել: Հիմար եւ անիմաստ ջանքեր: Հիմար ու անիմաստ, քանի որ անտեղի բանով են զբաղվում: Ի վերջո, Ցեղասպանությունը ճանաչելու են, հայերից էլ ներողություն են խնդրելու:
Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը ելույթ է ունենում մի ցույցի ժամանակ, որտեղ պարզված պաստառի վրա իր երկրի քաղաքացուն անվանում են «վիժվածք»: Նախարարը նման միջոցառմանը չէր կարող խոսել, եթե խոսեց, ուրեմն` պետք է նրան հեռացնել պաշտոնից եւ կուսակցությունից եւ նրա դեմ դատական հայց ներկայացնել քին եւ ատելություն սերմանելու համար:
Նման նախարարը Թուրքիայի քաղաքացիների անվան վրա մի սեւ բիծ է: Բայց գիտենք, որ այդ նախարարին չեն հեռացնի եւ չեն էլ դատի, քանի որ այդ միտինգը իշխանություններ են կազմակերպել եւ նրանք էլ ուղարկել էին նախարարին եւ նահանգապետին: Նորմալ երկրում ապրեինք, ոչ միայն այդ նախարարը հրաժարական կտար, այլ նաեւ ամբող կառավարությունը»,-նշել է Taraf-ի հրապարակման մեջ:
ԻՄ ԿԱՐԾԻՔԸ
Մենք Հայերս ոչ թե պետք է սպասենք երբ թուրքերը ներեղություն կխնդրեն մեզնից կոտորածի համար որ այդ ժամանակ երեք միլիոն հայրենասեր մարդ է մահացել: Այլև պետք է ստիպենք որ ներեղություն խնդրեն ճիշտ է դա շատ դժվար է որովհետև նրանք շատ պնդաճակատ են:Ով ինձ հետ համաձայն է տող գրի ինձ կամ չաթով գրեք ձեր կարծիքը : եթե լավ և հետաքրքիր լինի ես ամպայման կհրապարակեմ
Կամ ինձ գրեք օդնոկլասսնիկի.րու ահա մտեք այստեղ և գրեք http://www.odnoklassniki.ua/davaid